Մեր մասին

WineDoor-ը գինիների վաճառքի և հաղորդակցման օնլայն հարթակ է, որը հասանելի է ինչպես վեբ, այնպես էլ բջջային հավելվածով: WineDoor-ը հիմնադրվել է 2021 թվականին Հայաստանի առաջատար գյուղատնտեսական ընկերություններից մեկի՝ ArLeAM-ի կողմից։

Այցելելով WineDoor հավելված/կայք՝ կարող եք ծանոթանալ լավագույն գինեգործներին և նրանց բացառիկ գինիներին՝ աշխարհի հայտնի գինեգործական կետերից, ինչպիսիք են՝ Հայաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան և այլն: Պրոֆեսիոնալ սոմելյեների մի ամբողջ թիմ նրբանկատ ու անաչառ աշխատանք է կատարել՝ ընտրելով լավագույն համադրություններով աշխարհի գինիները: WineDoor-ի հետ Ձեր ճանապարհորդության ընթացքում Դուք կարող եք փնտրել և գնել Ձեր նախընտրելի գինին, մասնակցել մեր օնլայն դասերին և համտեսներին, որոնց ընթացքում մենք կիսվում ենք խաղողագործության և գինեգիտության վերաբերյալ հսկայական գիտելիքով:

WineDoor-ն իր բացառիկ գինիներով պատրաստ է թակել Ձեր դռները 24/7 առաքման ծառայությամբ։

Սկսեք գինիների աշխարհում ձեր ճանապարհորդությունը մեզ հետ:

Ունենալ աշխարհի լավագույն գինիների ամենամեծ և եզակի տեսականին։

Բացել դռներ գինու բոլոր սիրահարների համար և ոգեշնչել աշխարհի լավագույն գինեգործներին:

Տեսլական

  • Որակ
  • Բազմազանություն
  • Ամբողջականություն և կայունություն

Արժեքներ

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Ծանոթացեք WINEDOOR-ի հատուկ առաջարկներին: