ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԷՋ

Ձեր կողմից WINEDOOR կայքէջի և հավելվածի գործածումը կարգավորվում է WINEDOOR-ի Գաղտնիության քաղաքականությամբ։

ՁԵՐ WINEDOOR ՊՐՈՖԻԼԻ ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

WINEDOOR-ը կարող է անմիջապես դադարեցնել Ձեր WINEDOOR պրոֆիլի գործողությունը ցանկացած պահի որևէ պատճառով կամ առանց պատճառի։ Նույն տնային տնտեսությանը պատկանող բազմաթիվ պրոֆիլները, նույն գովազդային կոդի գործածումը կարող են հանգեցնել պրոֆիլի կամ պատվերի դադարեցման, ըստ WINEDOOR-ի հայեցության։

ՈՉ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՍԽԱԼ ԳՆՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ

WINEDOOR-ը իրավասու է մերժել կամ չեղարկել պատվերները այն արտադրանքների, և/կամ ծառայությունների համար, որոնք նշված են եղել սխալ գնով, զեղչով կամ գումարի վերադարձով կամ որոնք պարունակում են այլ սխալ տեղեկություններ կամ տպագրական սխալներ։ WINEDOOR-ն իրավասու կլինի մերժել կամ չեղարկել բոլոր նման պատվերները, նույնիսկ եթե նման պատվերը եղել է հաստատված , իսկ գումարն էլ գանձվել է քարտից։ Եթե Ձեր քարտից արդեն գանձվել է գնման գումարը, և Ձեր պատվերը չեղարկվում է, WINEDOOR-ը անմիջապես կփոխանցի գանձված գումարը Ձեր կրեդիտային քարտին։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՆԵՐՈՒՄ ԿԱՄ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

WINEDOOR-Ն ԻՐԱՎԱՍՈՒ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻ ՓՈԽԵԼ ԻՐ ԳՆԵՐԸ և ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴՆԵՐԸ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ԵՒ ԱՅԴ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ ԿԱՅՔԷՋՈՒՄ ԵՒ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼՈՒՑ ԿԱՄ ԷԼ․ ՆԱՄԱԿՈՎ ՁԵԶ ԾԱՆՈՒՑԵԼՈՒՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ։

ՖՈՐՍ ՄԱԺՈՐԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ

WINEDOOR-ը ազատվում է սույն Ծառայության դրույթներով սահմանված իր պարտականությունների կատարումից, եթե սույն Ծառայության դրույթների գործողության կամ պահանջի կատարման հարցում WINEDOOR -ին խանգարում, արգելում կամ հետաձգում է հետևյալ պատճառներից մեկը․ (a) Ձեր բնակության երկրում որևէ ներկա կամ ապագա օրենք կամ կանոնադրություն կամ հրամանագիր (b) երրորդ կողմի որևէ գործողություն կամ անգործություն, կամ (c) որևէ տարերային աղետ, արտակարգ իրավիճակ, պատերազմ, համակարգչային կամ հեռահաղորդակցային խափանում կամ այլ հանգամանք, որը WINEDOOR-ի վերահսկողությունից դուրս է։

ՊԱՀՊԱՆՈՒՄ

Սույն Ծառայության դրույթների գործողության դադարեցումից հետո կպահպանվեն և ուժի մեջ կմնան հետևյալ դրույթները ՝ Ոչ մի երաշխիք WINEDOOR-ի կողմից, Պատասխանատվության սահմանափակում, Վնասների փոխհատուցում և Ընդհանուր դրույթներ։

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Դուք համաձայնում եք, որ WINEDOOR-ը և նրա լիցենզավորողները կարող են կատարել բարելավումներ և/կամ փոփոխություններ Կայքէջի և հավելվածի բովանդակությունում և Կայքէջում ու հավելվածում նկարագրված ծառայություններում կամ իրադարձություններում, առկայության դեպքում, ցանկացած պահի, առանց ծանուցման և առանց Ձեր նկատմամբ որևէ տեսակի պատասխանատվության։ Դուք եք պատասխանատու կիրառելի տեղական օրենքներին համապատասխանության համար, հաշվի առնելով, որ WINEDOOR կայքէջի և հավելվածի հասանելիությունը կարող է օրինական չլինել որոշակի անձանց կողմից կամ որոշակի երկրներում։ Եթե սույն Ծառայության մատուցման դրույթների որևէ դրույթ իրավասու դատարանի կողմից ճանաչվում է օրենքին հակասող, այդ դեպքում նման դրույթը (երը) պետք է մեկնաբանվեն բովանդակությանը հնարավորինս մոտ՝ արտացոլելու համար կողմերի մտադրությունները, իսկ բոլոր մյուս դրույթները պետք է մնան ուժի մեջ։ WINEDOOR-ի կողմից սույն Ծառայության մատուցման պայմանների որևէ իրավունք կամ դրույթ չկիրառելը չի նշանակում հրաժարում այդ իրավունքից կամ դրույթից, եթե դա գրավոր կերպով ընդունված և համաձայնեցված չէ WINEDOOR -ի կողմից։ Ծառայության մատուցման պայմանները, WINEDOOR -ի Գաղտնիության քաղաքականության հետ միասին, կազմում են Ձեր և WINEDOOR -ի միջև ամբողջական համաձայնագիրը և փոխարինում են կողմերի միջև սույն փաստաթղթի առարկային վերաբերող բոլոր նախկին կամ ընթացիկ բանակցությունները, քննարկումները կամ համաձայնագրերը, եթե այդպիսիք կան։ Սույն Ծառայության մատուցման պայմանները անձամբ Ձեզ են վերաբերում և չեն կարող փոխանցվել, տրամադրվել կամ պատվիրակվել որևէ մեկին, առանց WINEDOOR -ի կողմից հստակ գրավոր թույլտվության։ Ձեր կողմից ցանկացած փորձ՝ տրամադրել, փոխանցել կամ պատվիրակել սույն Ծառայության մատուցման պայմանները առանց WINEDOOR-ի կողմից հստակ գրավոր թույլտվության, անվավեր կհամարվի։ Ծառայության մատուցման սույն պայմանները կգործեն ի շահ WINEDOOR-ի իրավահաջորդների, լիազորված անձանց և լիցենզավորողների։Ծառայության մատուցման սույն պայմաններում պարբերությունների վերնագրերը, որոնք ցուցադրված են մուգ տառերով, նպատակ ունեն հեշտ ընթեռնելի դարձնել համաձայնագիրը և պարտադիր ազդեցություն չունեն։

ՎԵՃԵՐ

Ցանկացած վեճ կամ բողոք, որը որևէ կերպ վերաբերում է Ձեր կողմից WINEDOOR-ի որևէ ծառայության գործածմանը, կամ WINEDOOR -ի կողմից վաճառվող կամ բաշխվող որևէ արտադրանքի կամ ծառայության, կլուծվի պարտադիր արբիտրաժով, այլ ոչ թե դատարանի միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ Դուք համապատասխան բողոք կներկայացնեք փոքր հայցեր քննող դատարանում: Սույն համաձայնագրի համար կիրառելի է Դաշնային արբիտրաժային օրենքը։

Արբիտրաժում չկա դատավոր կամ երդվյալ ատենակալ, և արբիտրաժային վճռի դատական վերանայումը սահմանափակ է: Այնուամենայնիվ, արբիտրը կարող է անհատական հիմունքներով նշանակել նույն վնասի փոխհատուցումը, ինչ դատարանը (ներառյալ դատական և հայտարարագրային փոխհատուցումը կամ օրենքով նախատեսված վնասները), և պետք է հետևի սույն Օգտագործման պայմանների դրույթներին, ինչպես դատարանը:

Արբիտրաժային վարույթ սկսելու համար Դուք պետք է նամակ ուղարկեք արբիտրաժի խնդրանքով և ներկայացնեք Ձեր գանգատը WINEDOOR-ի իրաբավանական բաժին (222 Sutter Street Suite 450 San Francisco CA 94108)։ Արբիտրաժը վարելու է Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիան (AAA)՝ համաձայն իր կանոնների, ներառյալ ԱԱԱ-ի Սպառողների հետ կապված վեճերի լրացուցիչ ընթացակարգերը: ԱԱԱ կանոններին կարող եք ծանոթանալ www.adr.org հասցեում, կամ զանգահարելով 1-800-778-7879։ Գրանցման, վարչարարության և արբիտրաժային բոլոր վճարները կկարգավորվեն ԱԱԱ կանոններով։ Մենք կփոխհատուցենք այդ վճարները 10,000 ԱՄՆ դոլարից պակաս պահանջների համար, եթե արբիտրը չորոշի, որ պահանջներն անհիմն են: Նմանապես, WINEDOOR-ը չի պահանջի փաստաբանների հոնորարների և արբիտրաժում դատական ծախսերի փոխհատուցում, եթե արբիտրը պահանջներն անհիմն չհամարի։ Դուք կարող եք արբիտրաժը անցկացնել հեռախոսով, գրավոր նյութերի հիման վրա, կամ անձամբ՝ այն երկրում, որտեղ ապրում եք, կամ մեկ այլ փոխհամաձայնեցված վայրում։

Մենք յուրաքանչյուրս համաձայնում ենք, որ ցանկացած վեճի կարգավորման վարույթ պետք է իրականացվի միայն անհատական հիմունքներով և ոչ թե խմբային, համախմբված կամ ներկայացուցչական գործողությամբ։ Եթե որևէ պատճառով բողոքը վարույթ է ընդունվում դատարանում, այլ ոչ թե արբիտրաժում, մեզնից յուրաքանչյուրը հրաժարվում է ատենակալների դատարան դիմելու իրավունքից։ Նաև երկուսս էլ համաձայնում ենք, որ Դուք կամ մենք կարող ենք հայց ներկայացնել դատարան՝ մտավոր սեփականության իրավունքների խախտման կամ չարաշահման հարցով։

ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՔ

Օգտվելով WINEDOOR-ի որևէ ծառայությունից՝ Դուք համաձայնում եք, որ Գործածման մասին սույն պայմանները և Ձեր և WINEDOOR-ի միջև բոլոր հնարավոր տարաձայնությունները կարգավորվելու են Դաշնային արբիտրաժային օրենքով, կիրառելի դաշնային օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, առանց հաշվի առնելու օրենքների հակասության սկզբունքները։

Եթե որևէ հարց ունեք Ծառայության մատուցման սույն պայմանների մասին, խնդրում ենք կապվել մեզ հետ։

Ծառայության մատուցման պայմանները թարմացվել են 2022թ․ մայիսի 1-ին։

ԳԱՂՏՆԻՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սույն գաղտնիության քաղաքականությունը կիրառելի է WINEDOOR-ի համար, որը պատկանում և կառավարվում է Sortstore ՍՊԸ-ի կողմից (հավաքական՝ «Մենք», Մեզ», «Մեր» կամ WINEDOOR )։Սույն Գաղտնիության քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է WINEDOOR-ը հավաքագրում, գործածում, կիսվում և ապահովում Ձեր տրամադրած տեղեկությունների անվտանգությունը։ Այն նաև նկարագրում է Ձեր ընտրության հնարավորությունները՝ Ձեր անձնական տվյալների գործածման, հասանելիության և ուղղման հարցերում։

WINEDOOR-ը համաձայնում է ներկայացնել օգտատերերին հետևյալ տեղեկությունները․

1. Ի՞նչ անձը նույնականացնող տեղեկություններ է հավաքագրում WINEDOOR-ը։

2. Ի՞նչ անձը նույնականացնող տեղեկություններ են երրորդ կողմերը հավաքագրում կայքէջի և հավելվածի միջոցով

3. Ո՞ր կազմակերպությունն է հավաքագրում տեղեկատվությունը

4. Ինչպե՞ս է WINEDOOR-ը գործածում այս տեղեկությունները

5. Ո՞ւմ հետ WINEDOOR-ը կարող է կիսվել օգտատերերի տվյալներով

6. Ընտրության ի՞նչ տարբերակներ են հասանելի օգտատերերին՝ տեղեկատվության հավաքագրման, գործածման և բաշխման հարցում

7. Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում WINEDOOR-ը՝ պաշտպանելու համար իր վերահսկողության տակ գտնվող տեղեկատվությունը

8. Ինչպե՞ս կարող են օգտատերերը ուղղել տեղեկատվության մեջ առկա անճշտությունները

Եթե Դուք զգում եք, որ մեր ընկերությունը չի հետևում իր հրապարակած գաղտնիության քաղաքականությանը, խնդրում ենք կապվել WINEDOOR-ի Համապատասխանության հարցերով պատասխանատուի հետ՝ [email protected] հասցեով։ Եթե գաղտնիության կամ տվյալների հետ կապված Ձեր մտահոգությունը բավարար չափով չի հասցեագրվել, խնդրում ենք կապվել Հաճախորդների սպասարկման մեր ծառայության հետ՝ նշելով իրավաբանական բաժինը։

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՒ ԳՈՐԾԱԾՈՒՄ

Սույն կայքէջում և հավելվածում հավաքագրված տեղեկատվության միակ սեփականատերը WINEDOOR-ն է։ Մենք չենք վաճառի, տարածի, կամ վարձակալության չենք տա այս տեղեկությունները ուրիշներին որևէ այլ ձևով, բացառությամբ սույն հայտարարության մեջ ներկայացվածից։ WINEDOOR-ը մեր օգտատերերից տեղեկատվությունը հավաքագրում է մեր կայքէջի և հավելվածի մի քանի տարբեր տարածքներում։

Դուք կարող եք ստանալ տեղեկութուններ այն նոր ֆունկցիաների, ծառայությունների և հատուկ առաջարկների մասին, որոնք մեր կարծիքով կարող են արժեքավոր լինել Ձեզ համար։ Մենք նաև տեղեկություններ ենք տրամադրում մեր բիզնես գործընկերներին, որոնց ընտրում ենք զգուշությամբ։ Այս ընկերությունները կարող են գործածել մեր տրամադրած տեղեկությունները՝ արժեքավոր հնարավորություններ և առաջարկներ տրամադրելու համար։ Եթե Դուք ցանկանում եք հրաժարվել WINEDOOR-ի կողմից էլ․ նամակներ ստանալուց, հետևեք այն ընթացակարգին, որը ներկայացված է ստորև՝ Ընտրություն/ Հրաժարում բաժնում։

.

ԳՐԱՆՑՈՒՄ

Սույն կայքից և հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել գրանցում։ Բացի այդ՝ օգտատերը պետք է ստեղծի Պրոֆիլ մինչ որևէ գնում կատարելը։ Գրանցվելու համար՝ օգտատերերը պետք է տրամադրեն իրենց հեռախոսահամարները։ Այս տեղեկատվությունն անհրաժեշտ է օգտատերերի հետ կապ հաստատելու համար՝ մեր կայքում և հավելվածում առկա այն ծառայությունների վերաբերյալ, որոնց նկատմամբ նրանք ցուցաբերել են հետաքրքրություն։ Անվան, ազգանվան և նկարի տրամադրումը պարտադիր չէ։

ԳՐԵԼ ԿԱՐԾԻՔՆԵՐ/ ՀԱՄԱՅՆՔ

Եթե ցանկանում եք գրել Ձեր կարծիքը կամ ստեղծել պրոֆիլ այս կայքում և հավելվածում, ապա խնդրում ենք հաշվի առնել, որ անձը նույնականացնող ցանկացած տեղեկատվություն, որը Դուք ներկայացնում եք այստեղ կարող է ընթերցվել, հավաքագրվել կամ օգտագործվել այլ օգտատերերի կողմից, ինչպես նաև այն կարող է օգտագործվել Ձեզ անցանկալի հաղորդագրություններ ուղարկելու համար։ Մենք պատասխանատվություն չենք կրում անձը նույնականացնող տեղեկատվության համար, որը Դուք կամովին ներկայացնում եք այս կայքում և հավելվածում։ Եթե ցանկանում եք հեռացնել Ձեր անձը նույնականացնող տեղեկատվությունը մեր կայքից և հավելվածից, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] հասցեի միջոցով։ Որոշ դեպքերում մենք չեն կարող հեռացնել Ձեր անձը նույնականացնող տեղեկատվությունը։ Նման դեպքերում մենք կտեղեկացնենք Ձեզ այդ մասին և կնշենք դրա պատճառները։

ԿՈՆՏԵՆՏԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄ WINEDOOR ԿԱՅՔԻՑ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾԻՑ

WINEDOOR կայքում և հավելվածում Ձեր կողմից հրապարակված ամբողջ կոնտենտը և տեղեկատվությունը պատկանում է Ձեզ։ Մտավոր սեփականության իրավունքներին ենթակա կոնտենտի առնչությամբ, ինչպիսիք են լուսանկարները (IP կոնտենտ), Դուք WINEDOOR-ին տրամադրում եք ոչ բացառիկ, փոխանցելի, ենթալիցենզավորվող, առանց վճարի, համաշխարհային լիցենզիա՝ հնարավորություն տալով օգտագործել ցանկացած IP կոնտենտ, որը Դուք հրապարակում եք WINEDOOR կայքում և հավելվածում կամ դրա կապակցությամբ(IP Լիցենզիա)։

ՊԱՏՎԵՐՆԵՐ

WINEDOOR պատվերի ձևաթղթերը օգտատերերից պահանջում են տվյալներ, ներառյալ՝ կոնտակտային տեղեկատվություն, ինչպիսիք են՝ անունը և առաքման հասցեն, ինչպես նաև կարող են պահանջվել ֆինանսական տվյալներ, օրինակ՝ կրեդիտային քարտի համարը և վավերականության ժամկետը։ Այս տեղեկատվությունն անհրաժեշտ է հաշվարկային նպատակներով՝ համոզվելու, որ հաճախորդը չափահաս է, և նրա պատվերը կատարելու համար։ Եթե պատվերը մշակելիս մենք բախվում ենք որոշակի խնդիրների, կոնտակտային տվյալներն օգտագործվում են հաճախորդի հետ կապ հաստատելու համար։ Այս տեղեկատվությունը հավաքագրվում է անվտանգ կերպով և կոդավորվում մեր հաճախորդների պաշտպանության համար։ Այն ոչմի դեպքում չի վաճառվում կամ փոխանցվում մեկ այլ օգտատիրոջ։

ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Մենք օգտագործում ենք քուքիներ կամ նմանատիպ տեխնոլոգիաներ՝ վերլուծելու համար տենդենցները, ղեկավարելու կայքը և հավելվածը, վերահսկելու օգտատերերի շարժը կայքում ու հավելվածում,և ընդհանուր առմամբ, մեր օգտատերերի բազայի վերաբերյալ ժողովրդագրական տեղեկատվություն հավաքելու նպատակներով: Մենք ստանում ենք հաշվետվություններ ՝ հիմնված այս տեխնոլոգիաների օգտագործման վրա, ինչպես անհատական, այնպես էլ հավաքական հիմունքներով:

Մենք օգտագործում ենք քուքիներ մեր գնումների զամբյուղի համար՝ օգտատերերի կարգավորումները (օրինակ՝ լեզվի նախապատվությունը) պահպանելու, ինչպես նաև նույնականացման նպատակներով։ Եթե հրաժարվում եք քուքիներից, Դուք միևնույն է կարող եք օգտվել մեր կայքից և հավելվածից, սակայն դրանց որոշ գործառույթների և բաժինների օգտագործման հնարավորությունը կսահմանափակվի։

ՎԱՐՔԱԳԾԱՅԻՆ ԳՈՎԱԶԴ

Մենք համագործակցում ենք երրորդ կողմի հետ՝ մեր կայքում և հավելվածում գովազդներ ցուցադրելու կամ այլ կայքերում և հավելվածներում մեր գովազդը ղեկավարելու համար։ Մեր երրորդ կողմի գործընկերը կարող է օգտագործել քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ՝ այս կայքում, հավելվածում և այլ հավելվածներում Ձեր գործունեության մասին տեղեկատվություն հավաքելու համար՝ Ձեր համացանցային գործունեության և հետաքրքրությունների հիման վրա գովազդ տրամադրելու նպատակով։ Եթե չեք ցանկանում, որ այս տեղեկատվությունն օգտագործվի Ձեր հետաքրքրությունների հիման վրա գովազդներ ցուցադրելու համար, կարող եք հրաժարվել դրանից: Խնդրում ենք հաշվի առնել, որ գովազդների ցուցադրումը չի դադարելու, և Դուք շարունակելու եք ստանալ ընդհանուր գովազդներ։

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐ

Ինչպես հատուկ է շատ կայքերի և հավելվածների, մենք ավտոմատ կերպով հավաքում ենք որոշակի տեղեկատվություն և պահպանում այն գրանցամատյաններում (լոգ ֆայլեր)։ Այս տեղեկատվությունը կարող է ներառել ինտերնետային արձանագրության հասցեներ (IP հասցեներ), ինտերնետային ծառայությունների մատակարար (ISP), օպերացիոն համակարգ և ամսաթվի/ ժամային դրոշմանիշ։

Մենք չենք կապակցում այս ավտոմատ կերպով հավաքագրված տվյալները այլ տեղեկատվության հետ, որը մենք հավաքում ենք Ձեր մասին։ Կամ մենք կարող ենք միացնել ավտոմատ կերպով հավաքագրված գրանցամատյանի տեղեկատվությունը այլ տեղեկատվության հետ, որոնք մենք հավաքում ենք Ձեր մասին։ Մենք սա կատարում ենք բարելավելու համար այն ծառայությունները, որոնք առաջարկում ենք Ձեզ, բարելավելու մարքեթիգը, վերլուծությունը կամ կայքի և հավելվածի գործառականությունը։

ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Հարցման դեպքում՝ WINEDOOR-ը Ձեզ կտրամադրի տեղեկատվություն այն մասին, թե արդյոք մենք պահպանում ենք որևէ անձնական տեղեկատվություն Ձեր մասին։ Դուք կարող եք նաև մուտք գործել WINEDOOR-ին ներկայացված անձը նույնականացնող տեղեկատվության դաշտ՝ ընտրելով «Իմ Պրոֆիլը» բաժինը և խմբագրելով այն տեղեկատվությունը, որն առկա է այդ պահին մեր համակարգում։

Մենք կպահպանենք Ձեր տեղեկատվությունն այնքան ժամանակ, քանի դեռ Ձեր Պրոֆիլը ակտիվ է, կամ քանի դեռ դա անհրաժեշտ է՝ Ձեզ ծառայություններ մատուցելու համար։ Մենք կպահպանենք և կօգտագործենք Ձեր տվյալները, ինչպես անհրաժեշտ է՝ համապատասխանելու համար մեր իրավական պարտավորություններին, վեճերը լուծելու և մեր համաձայնագրերը կիրառելու նպատակներով։

ՏԱՐԱԾՈՒՄ

Մենք չենք վաճառի, տարածի կամ հանձնի այս տեղեկատվությունը այլ անձանց որևէ կերպ, որը տարբերվում է սույն հայտարարության մեջ նշվածից։

WINEDOOR-ը կկիսվի հավաքական ժողովրդագրական տեղեկություններով իր գործընկերների և գովազդատուների հետ։ Սա անձը նույնականացնող տեղեկատվություն չէ, որը կարող է կապված լինել որևէ անձի հետ։

Մենք կարող ենք կիսվել Ձեր տվյալներով երրորդ կողմերի հետ, որոնք տրամադրում են ծառայություններ մեր անունից՝ նպաստելով մեր բիզնես գործունեությանը։ Այս ընկերությունները իրավասու են օգտագործել Ձեր անձնական տվյալները միայն անհրաժեշտության դեպքում՝ մեզ տվյալ ծառայությունները տրամադրելու համար: Մենք համագործակցում ենք արտաքին բեռնափոխադրող ընկերության հետ՝ պատվերները առաքելու համար, ինչպես նաև կրեդիտային քարտեր մշակող ընկերության հետ՝ ապրանքների և ծառայությունների համար օգտատերերին հաշիվ ներկայացնելու նպատակով։ Այս ընկերությունները չեն պահպանում, տարածում կամ օգտագործում անձը նույնականացնող որևէ տեղեկատվություն ցանկացած այլ երկրորդական նպատակներով։

Մենք գնահատում ենք Ձեր գաղտնիությունը WINEDOOR-ում և երբեք չենք տրամադրի որևէ պրոֆիլի տեղեկատվություն ցանկացած անձի, որը չի գտնվում մեր բիզնես գործառույթին աջակցող գործընկերների հիմնական խմբում, քանի դեռ մեր հաճախորդները չեն տրամադրել դրա լիազորությունը։

ԻՐԱՎԱԿԱՆ ՀՐԱԺԱՐՈՒՄ

Մենք իրավասու ենք բացահայտել Ձեր անձը նույնականացնող տեղեկատվությունը՝ ի պատասխան պետական մարմինների օրինական պահանջների, ներառյալ՝ ազգային անվտանգության կամ իրավապահ մարմինների պահանջների բավարարումը, և երբ կարծում ենք, որ բացահայտումը անհրաժեշտ է մեր իրավունքները պաշտպանելու և/ կամ դատական կամ սնանկության վարույթը, դատական կարգը կամ մեր կայքում և հավելվածում իրավական գործընթացները կատարելու համար։ Երբ մենք բարեխղճորեն կարծում ենք, որ բացահայտումն անհրաժեշտ է մեր իրավունքները, Ձեր կամ ուրիշների անվտանգությունը պաշտպանելու, խարդախությունը հետաքննելու կամ կառավարության կամ որևէ այլ երրորդ կողմի խնդրանքին պատասխանելու համար ՝ Ձեր նախնական համաձայնությամբ:

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԻԴՋԵԹՆԵՐ

Մեր կայքը և հավելվածը ներառում են սոցիալական ցանցերի գործառույթներ, օրինակ՝ Facebook –ի «Հավանել» կոճակը (և վիդջեթներ, ինչպիսիք են՝ «Կիսվել» կոճակը կամ ինտերակտիվ մինի ծրագրեր, որոնք գործարկվում են մեր կայքում և հավելվածում)։ Այս գործառույթները կարող են պահանջել Ձեր IP հասցեն, տեղեկություններ այն մասին, թե ինչ էջ եք այցելում մեր կայքում և հավելվածում, ինչպես նաև կարող են սահմանել քուքիներ՝ գործառույթի ճշգրիտ գործարկման համար։ Սոցիալական ցանցի գործառույթները և Վիդջեթները տեղակայված են երրորդ կողմի կողմից կամ ուղղակիորեն տեղակայված են մեր կայքում և հավելվածում: Այս գործառույթների հետ Ձեր փոխազդեցությունը կանոնակարգվում է դրանք տրամադրող ընկերության գաղտնիության քաղաքականությամբ:

ՀԱՆՐԱՅԻՆ ՊՐՈՖԻԼ

Պրոֆիլը, որը Դուք ստեղծում եք մեր կայքում և հավելվածում, հասանելի է հանրությանը։

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե օգտատերը ցանկանում է բաժանորդագրվել մեր էլեկտրոնային նամակներին, մենք խնդրում ենք տրամադրել կոնտակտային տվյալներ, ինչպիսիք են՝ անունը և էլեկտրոնային հասցեն: Բացի գովազդային նյութեր ուղարկելուց, մենք կարող ենք օգտագործել Ձեր անձը նույնականացնող տվյալները նաև այլ նպատակներով։ Օրինակ, մենք կարող ենք օգտագործել այդ տեղեկությունները Ձեր կողմից պահանջվող գործարքները ավարտին հասցնելու, վարչական հաղորդագրություններ ուղարկելու համար՝ մեզ հետ ունեցած ցանկացած Պրոֆիլի կամ սույն Գաղտնիության Քաղաքականության հետագա փոփոխությունների վերաբերյալ: Դուք կարող եք նաև չեղարկել Ձեր բաժանորդագրությունը՝ ուղարկելով մեզ էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] հասցեով։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ

Մեր կայքը և հավելվածը կարող են պահանջել օգտատերերից տեղեկատվություն հարցումների և մրցույթների միջոցով։ Հարցումներին և մրցույթներին մասնակցելը իրականացվում է կամավոր հիմունքներով, և օգտատերը կարող է ընտրել՝ ցանկանում է արդյոք բացահայտել տեղեկատվությունը, թե ոչ։ Պահանջվող տեղեկատվությունը կարող է ներառել կոնտակտային տվյալներ (օրինակ՝ անունը և առաքման հասցեն) և ժողովրդագրական տեղեկատվություն (օրինակ՝ փոստային դասիչը և տարիքը)։ Կոնտակտային տվյալներն օգտագործվելու են հաղթողներին այդ մասին ծանուցելու և մրցանակները հանձնելու համար։ Այս տեղեկատվությունը կարող է օգտագործվել WINEDOOR-ի կողմից շուկայավարման նպատակներով, եթե դա թույլատրված է գրանցվողի կողմից, ինչպես նաև կայքի և հավելվածի օգտագործումը վերահսկելու և բարելավելու նպատակներով։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Երբ մեր պատվերի ձևանմուշը խնդրում է օգտատերերին մուտքագրել գաղտնի տեղեկատվություն (օրինակ՝ կրեդիտային քարտի համար և/ կամ սոցիալական ապահովության համար), Դուք վերահասցեավորվում եք ԱԿԲԱ բանկի տրամադրած էջը, և նրանք երաշխավորում են Ձեր ներկայացրած տեղեկատվության անվտանգությունը:

Մենք նաև անում ենք ամեն ինչ՝ պաշտպանելու համար օգտատերերի տվյալները օֆլայն ռեժիմում։ Մեր գրասենյակներում գաղտնի տեղեկատվության հասանելիությունը սահմանափակված է։ Միայն այն աշխատակիցները, որոնց տեղեկատվությունն անհրաժեշտ է որոշակի աշխատանք կատարելու համար (օրինակ ՝ հաճախորդների սպասարկման ներկայացուցիչը), ունեն հասանելիություն անձը նույնականացնող տեղեկատվությանը, և աշխատավայրը լքելիս պարտավորվում են փակել հասանելիություն ստանալու բոլոր հնարավոր տարբերակները։

Բոլոր աշխատակիցները տեղյակ են մեր անվտանգության և գաղտնիության կանոնների մասին։ Յուրաքանչյուր եռամսյակ և ցանկացած անգամ, երբ ներդրվում է նոր քաղաքականություն, մեր աշխատակիցներին հիշեցվում է հաճախորդների տվյալների պահպանման շարունակական ապահովման կարևորության մասին: Անձը նույնականցնող տեղեկություններ պարունակող սպասարկիչները պահվում են փակ և անվտանգ միջավայրում։

Եթե ունեք հարցեր մեր կայքի և հավելվածի անվտանգության վերաբերյալ, կարող եք ուղարկել մեզ էլեկտրոնային հաղորդագրություն [email protected] հասցեով կամ գրել մեզ լայվ չաթի միջոցով։

ՄԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԸ

Որպես մեր ընկերության զարգացման բնական արդյունք, մեկ այլ ընկերություն կարող է ցանկանալ գնել մեր ընկերությունը։ Եթե մեկ այլ ընկերություն ձեռք է բերում մեզ կամ մեր ակտիվների մի զգալի մասը վաճառվում է մեկ այլ ընկերության, հաճախորդների բոլոր տվյալները, ներառյալ ֆինանսական հաշվետվությունները և սպառողների տվյալները, որոնք հավաքագրվել են WINEDOOR-ում, կարող են փոխանցվել նոր ընկերությանը: Դուք կտեղեկացվեք Ձեր անձը նույնականցնող տեղեկատվության սեփականության կամ վերահսկման ցանկացած նման փոփոխության մասին։

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՒՅՆ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Եթե մենք որոշենք փոփոխել մեր գաղտնիության քաղաքականությունը, մենք կհրապարակենք այդ փոփոխություններն այս գաղտնիության հայտարարության մեջ և այլ վայրերում, որոնք կհամարենք նպատակահարմար, որպեսզի Դուք տեղեկացված լինեք, թե ինչ տվյալներ ենք մենք հավաքագրում, ինչպես ենք դրանք օգտագործում և ինչ հանգամանքներում ենք (եթե այդպիսիք կան) դրանք բացահայտում։

Մենք իրավասու ենք փոփոխել այս գաղտնիության հայտարարությունը ցանկացած ժամանակ, ուստի խնդրում ենք հաճախակի վերանայել այն։ Էական փոփոխություն կատարելու դեպքում՝ մենք կտեղեկացնենք Ձեզ այդ մասին։

ՄԵԶ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՎՅԱԼՆԵՐ

Անձնական տեղեկատվության մեծ մասը, որին տիրապետում է WINEDOOR-ը, այն տեղեկատվությունն է, որը տրամադրվել է իր հաճախորդների կողմից: Տեղեկատվությունը հավաքագրվում է, երբ ստեղծվում է Պրոֆիլը՝ գործարքն ավարտին հասցնելու նպատակով։ Այդ տեղեկատվությունը ներառում է՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, հասցե, կրեդիտային/դեբետային քարտերի տվյալներ, պատվերի պատմություն։ WINEDOOR-ը կարող է նաև օգտագործել քուքիներ, աշխարհագրական տեղաբաշխում, ինչպես նաև կարող է կիրառել թիրախային գովազդներ և վերահսկել IP հասցեները։ Մենք «տարածում ենք» տվյալները մեր վերլուծական և գովազդային գործընկերների, ինչպես նաև մեր կայքի և հավելվածի գործառությանը աջակցող գործընկերների շրջանում՝ համաձայն ՀՀ Օրենսդրության սահմանված կարգի։ Մենք օգտագործում ենք Ձեր տեղեկատվությունը Ձեր գործարքներն ավարտելու, ինչպես նաև շուկայավարման, հաճախորդների աջակցության, իրավական պարտավորությունների կամ այլ բիզնես նպատակների համար:

ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Հաճախորդի նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ թույլատրված վերոհիշյալ իրավունքների իրականացման համար գների բարձրացում կամ այլ գործողություն չի ձեռնարկվի:

ՀՀ օրենսդրության համապատասխանության մասին վկայող գրառումները և հարցումներին ի պատասխան ձեռնարկված ցանկացած գործողություն պահպանվում են երկու տարի ժամկետով: