ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ծառայության մատուցման պայմաններ

Բարի գալուստ WINEDOOR կայքէջ և հավելված։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ձեր կողմից winedoor կայքէջի եւ հավելվածի գործածումը ենթակա է հետեւյալ կանոններին («ծառայության մատուցման պայմաններ»)։

Եթե դուք համաձայն չեք ծառայության մատուցման այս պայմաններից որեւէ մեկին, մուտք մի՛ գործեք կամ այլ կերպ մի՛ գործածեք սույն winedoor կայքէջը եւ կայքէջում եւ հավելվածում պարունակվող որեւէ տեղեկություն կամ նյութ։ ձեր կողմից winedoor կայքէջի եւ հավելվածի գործածումը կմեկնաբանվի որպես ձեր համաձայնություն՝ ենթարկվել ստորեւ սահմանված պայմաններից յուրաքանչյուրին։ ծառայության մատուցման պայմանները կարող են winedoor-ի կողմից ժամանակ առ ժամանակ թարմացվել՝ ձեզ այդ մասին ծանուցելով կամ առանց ծանուցման։

Եթե դուք շարունակեք գործածել winedoor կայքէջը եւ հավելվածը, դա կնշանակի, որ դուք ընդունում եք ծառայության մատուցման սույն պայմաններում կատարվող բոլոր փոփոխությունները։

Օգտատիրոջ պարտականությունները

WINEDOOR կայքէջը և հավելվածը օգտագործելիս, Դուք համաձայնում եք չանել հետևյալը․

Միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով խախտել որևէ կիրառելի օրենք կամ կանոնակարգ։

Մուտք գործել, միջամտել կամ օգտագործել WINEDOOR կայքէջի և հավելվածի կամ WINEDOOR-ի համակարգային համակարգերի ոչ հանրային տարածքները։ (Չլիազորված անձիք, որոնք փորձում են մուտք գործել կամ միջամտել այդ տարածքներին, կարող են պատասխանատվության ենթարկվել)։

Դուք չպետք է մուտք գործեք WINEDOOR կայքէջ և հավելված որևէ մեխանիկական կամ ավտոմատ գործընթացով որևէ այլ նպատակի համար, բացի WINEDOOR ապրանքների և ծառայությունների գնումից, ինչը հստակ թույլատրված է սույն դրույթներով և պայմաններով։

Ցանկացած ավտոմատացված համակարգի կամ ծրագրակազմի գործածումը՝ WINEDOOR կայքէջից և հավելվածից տվյալներ դուրսբերելու նպատակով («տվյալների կորզում») արգելված է, անկախ նրանից այդ գործածումը կոմերցիոն, թե ոչ կոմերցիոն նպատակների համար է։

Հղում կատարել WINEDOOR կայքին և հավելվածին, բացառությամբ WINEDOOR-ի կողմից գրավոր թույլատրված դեպքերի։

Ոգելից խմիչքների վաճառքը

WINEDOOR-ը չի վաճառում ոգելից խմիչք այն անձանց, որոնց տարիքը չի համապատասխանում խմելու համար սահմանված իրավական շեմին։

Գործածելով սույն կայքէջը և հավելվածը՝ Դուք երդվում և հաստատում եք, որ Ձեր 18 տարեկանը լրացած է։ WINEDOOR-ը գործադրում է բոլոր ջանքերը, համոզվելու համար, որ ոգելից խմիչքը չառաքվի այնպիսի մեկին, ում տարիքը չի համապատասխանում խմելու համար թույլատրված իրավական շեմին։

Գործածելով այս հավելվածը՝ Դուք հավաստում եք, որ WINEDOOR-ից ոգելից խմիչքի առաքում ստացող անձի տարիքը համապատասխանում է խմելու համար սահմանված շեմին։

Դուք նաև համաձայնում եք, որ WINEDOOR-ից ձեռք բերված ցանկացած ոգելից խմիչք նախատեսված է անձնական սպառման, այլ ոչ թե վերավաճառքի համար։

Եթե Դուք չեք համաձայնում սույն գործածման պայմաններին՝ խնդրում ենք չօգտվել սույն կայքէջից և հավելվածից։

Եթե Դուք միտումնավոր կամ ոչ միտումնավոր կերպով սխալ եք ներկայացնում Ձեր տարիքը, որպեսզի ոգելից խմիչք տրամադրեք մեկին, ում տարիքը չի համապատասխանում խմելու համար սահմանված իրավական շեմին՝ WINEDOOR-ը Ձեզ պատասխանատվության կկանչի օրենքով թույլատրելի լիարժեք չափով։

Իրավունք եւ սեփականություն

Գինիների հանդեպ բոլոր իրավունքները և սեփականությունը WINEDOOR-ից անցնում է գնորդին պահեստում և այն վիճակում, որով դրանք ձեռք են բերվել, և WINEDOOR-ը պատասխանատվություն է ստանձնում դրանք պահեստից գնորդի տուն առաքելու համար։

Օգտվելով WINEDOOR-ի այս ծառայությունից՝ գնորդը հավաստիացնում է, որ ինքը գործում է իր բնակության երկրում գործող օրենքներին համապատասխան՝ գինու գնման, փոխադրման և առաքման հարցերում։

Գնորդը հավաստիացնում է, որ ինքը ձեռք է բերել բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, վճարել է բոլոր անհրաժեշտ վճարները, աշխատում է պատշաճ կերպով լիցենզավորված միջնորդների հետ, եթե անհրաժեշտ է, օրենքով իրավասու է ունենալ գինի և օրենքով իրավասու է ստանալ պատվիրված քանակությունը և ևս մեկ անգամ հավաստում է, որ իր տարիքը համապատասխանում է խմելու համար սահմանված իրավական շեմին։

Երրորդ կողմի բովանդակությունն ու մշտադիտարկումը

Ցանկացած կարծիքներ, խորհուրդ, հայտարարություններ, ծառայություններ, առաջարկներ, իրադարձություններ կամ այլ տեղեկություններ կամ բովանդակություն, որը արտահայտվել կամ հասանելի է դարձել սույն WINEDOOR կայքէջում և հավելվածում երրորդ կողմերի կողմից (ներառյալ տեղեկատվության մատակարարները և օգտատերերը) պատկանում են համապատասխան հեղինակին (ներին) կամ դիստրիբյուտորին (ներին) այլ ոչ թե WINEDOOR-ին։

WINEDOOR-ը ո՛չ հաստատում է, ո՛չ էլ պատասխանատու է սույն WINEDOOR կայքէջում և հավելվածում ներկայացված որևէ կարծիքի, խորհրդի, տեղեկատվության կամ հայտարարության համար, եթե դրանց հեղինակները հանդիսանում են ոչ թե WINEDOOR-ի աշխատակիցները, որոնք գործում են իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակում, այլ կողմնակի անձիք։

Պաշտպանություն ծնողական վերահսկողությամբ

Համաձայն Ծնողական վերահսկողության մասին օրենքների այն երկրում, որտեղ Դուք գտնվում եք հիմա, WINEDOOR -ը սույնով ծանուցում է Ձեզ, որ ծնողական վերահսկողության պաշտպանության միջոցները (ինչպիսիք են համակարգչային սարքավորումները, ծրագրակազմը կամ ֆիլտրման ծառայությունները) կոմերցիոն տեսակետից հասանելի են և կարող են օգնել Ձեզ, որպեսզի Դուք սահմանափակեք այն Բովանդակության հասանելիությունը, որը կարող է վնասակար լինել անչափահասներին։ Վճարում

Եթե գործարքը մշակվել է անբավարար վճարումով/առանց վճարումի, մենք իրավասու ենք օգտագործել ցանկացած վճարային մեթոդ, որը մեզ մոտ գրանցված է Ձեր վերաբերյալ և գանձել գումարը ցանկացած կրեդիտային քարտից, դեբիտային քարտից կամ ցանկացած այլ վճարային մեթոդից , որը մենք ունենք Ձեր վերաբերյալ, մեկ կամ մի քանի անգամ, ամբողջական գումարի կամ դրա մի մասի գանձման համար, ինչը ողջամտորեն անհրաժեշտ կլինի մեզ, որպեսզի մենք ստանանք վճարում Ձեզնից, կամ՝ կապվել Ձեզ հետ, որպեսզի կազմակերպենք դրամական փոխանցումը մինչև առաքման ցանկից Ձեր առաքանին (ները) հանելը։

Վերադարձ

10 օրվա վերադարձի քաղաքականություն միայն չօգտագործված ապրանքների համար եւ չեղարկումներ

Վերադարձները և չեղարկումները ընդունվում են գնման օրվանից հետո միայն 10 օրվա ընթացքում։

Որպեսզի վերադարձնելու իրավունք ունենաք, Ձեր ապրանքը պետք է լինի չօգտագործված և նույն վիճակում, որով Դուք ստացել եք այն։ Սկզբնական փաթեթավորումը նույնպես պետք է պահպանված լինի։

Ձեր գինին վերադարձնելու համար խնդրում ենք կապվել մեզ հետ [email protected] հասցեով։

Եթե մենք ստանանք ապրանքը չօգտագործված և չվնասված վիճակում և իր սկզբնական փաթեթավորմամբ, մենք ետ կվերադարձնենք ապրանքի համար Ձեր վճարած գումարը։

Առաքման ժամանակ վնասված ապրանք

Եթե Դուք ստանաք Ձեր գինին ու այն վնասված լինի առաքման ընթացքում, խնդրում ենք մեզ էլ․ նամակ ուղարկել [email protected] հասցեով՝ առաքանին ստանալուց հետո 3 օրվա ընթացքում։

Ներառեք վնասվածքների նկարագրությունը և նկարները, եթե հնարավոր է։

Այս տեղեկատվությունը շատ օգտակար կլինի մեզ համար, որպեսզի համոզվենք, որ մեր արտադրանքը փաթեթավորված և առաքված է եղել պատշաճ կերպով։ Մենք կկազմակերպենք վնասված ապրանքների փոխարինումը։ WINEDOOR-ը պատասխանատու չէ նշանակության վայր հասնելուց հետո կորստի, վնասվածքի կամ որևէ դժգոհության համար։

Գումարի վերադարձ

Հենց Ձեր վերադարձրած ապրանքը ստացվի և զննվի, մենք Ձեզ կուղարկենք էլ․ նամակ, որով կծանուցենք, որ մենք ստացել ենք Ձեր վերադարձրած ապրանքը։

Մենք նաև Ձեզ կտեղեկացնենք Ձեր գումարի վերադարձի հաստատման կամ մերժման մասին։

Եթե հաստատվի, այդ դեպքում Ձեր գումարի վերադարձը կմշակվի, և որոշակի օրերի ընթացքում գումարն ավտոմատ կերպով կփոխանցվի Ձեր կրեդիտային քարտին կամ վճարային սկզբնական մեթոդին։ Փոխհատուցումները տրամադրվում են միայն WINEDOOR -ի հայեցողությամբ։

Փոխանակում

Մենք ապրանքները փոխարինում ենք միայն այն դեպքում, երբ դրանք ունեն դեֆեկտներ կամ վնասված են։ Եթե Դուք ցանկանում ենք դրանք փոխարինել նույն տեսակի ապրանքով, ուղարկեք մեզ էլ․ նամակ [email protected] հասցեով կամ կապվեք մեզ հետ լայվ չաթի միջոցով։

WINEDOOR -ի և նրա լիցենզավորողների կողմից տրամադրված բովանդակության պաշտպանությունը

WINEDOOR կայքէջի և հավելվածի բոլոր տեքստերը, գները, գրաֆիկաները, լոգոները , պատկերակները, աուդիո հոլովակները և ծրագրակազմը («Կայքէջի և հավելվածի բովանդակություն») հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր են, որոնց սեփականությունը կամ արտոնագիրը պատկանում է WINEDOOR-ին։

Կայքէջի և Հավելվածի բովանդակությունը կարող է պարունակել ապրանքանիշեր, ծառայության նշաններ և առևտրային անուններ, որոնք պատկանում են WINEDOOR-ին և նրա աֆիլեյթներին և կարող է նաև պարունակել երրոր կողմերին պատկանող ապրանքանիշի և արտադրանքի անուններ՝ առևտրային նշաններ, ծառայության նշաններ կամ առևտրային անուններ։

Ցանկացած իրադարձություններ, որոնք նկարագրված են Կայքէջի և Հավելվածի բովանդակությունում կարող են ենթակա լինել մտավոր սեփականության իրավունքներին, որոնք հստակ պատկանում են WINEDOOR-ին, նրա աֆիլեյթներին կամ երրորդ կողմերին։

DOOR-ը WINEDOOR -ի առևտրային նշանն է։

Եթե չկա WINEDOOR -ի պաշտոնատար անձի կողմից գրավոր թույլտվությունը, WINEDOOR -ի առևտրային նշանները չեն կարող օգտագործվել որևէ այլլ արտադրանքի կամ ծառայության համար, որը WINEDOOR-ինը չէ, որևէ ձևով, որը կարող է հաճախորդների շրջանում շփոթության պատճառ դառնալ, կամ որևէ այլ կերպ նսեմացնել կամ վարկաբեկել WINEDOOR-ին։ Դուք չեք կարող վաճառել, վերարտադրել, բաշխել, պատճենել, կրկնօրինակել, վերավաճառել, ձևափոխել, ցուցադրել, հրապարակայնորեն ներկայացնել, ածանցյալներ ստեղծել, ադապտացնել, արտացոլել, վերահրապարակել, օգտագործել որևէ կոմերցիոն նպատակի համար, կամ այլ կերպ օգտագործել Կայքէջի և հավելվածի բովանդակությունը որևէ հանրային կամ կոմերցիոն նպատակի համար՝ առանց դրա վերաբերյալ նախապես գրավոր համաձայնություն ստանալու WINEDOOR -ից կամ իրավունքների սեփականատերերից։

Դուք չեք կարող որևէ այլ հավելվածում կամ ցանցային համակարգչային միջավայրում օգտագործել Կայքէջի և Հավելվածի բովանդակությունը որևէ նպատակի համար։

Եթե Դուք խախտեք այս դրույթներից որևէ մեկը՝ Կայքէջի և հավելվածի բովանդակությունը օգտագործելու Ձեր թույլտվությունը ավտոմատ կերպով կդադարեցվի, Դուք պետք է անմիջապես ոչնչացնեք Կայքէջի և հավելվածի բովանդակության՝ Ձեր կատարած բոլոր պատճենները, և մենք կարող ենք դադարեցնել WINEDOOR-ի կայքէջը և հավելվածը օգտագործելու Ձեր թույլտվությունը։ WINEDOOR կայքէջում և հավելվածում պարունակվող ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես WINEDOOR-ի, նրա աֆիլեյթների կամ երրորդ կողմերի որևէ լիցենզիայի կամ հեղինակային իրավունքի, առևտրային գաղտնիքի, պատենտի, առևտրային նշանի կամ այլ մտավոր սեփականության իրավունքների ("Մտավոր սեփականության իրավունքներ) տրամադրում, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն Ծառայության մատուցման պայմաններում։

Ծառայությունների, արտադրանքների, գործընթացների և տեխնոլոգիաների հետ կապված բոլոր նման մտավոր սեփականության իրավունքները, որոնք նկարագրված են Կայքէջի և հավելվածի բովանդակությունում, վերապահված են WINEDOOR-ին, նրա աֆիլեյթներին, և/կամ որևէ երրորդ կողմից, եթե կիրառելի է։

WINEDOOR կայքէջի և հավելվածի բոլոր տեքստերը, գները, գրաֆիկաները, լոգոները , պատկերակները, աուդիո հոլովակները և ծրագրակազմը («Կայքէջի և հավելվածի բովանդակություն») հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր են, որոնց սեփականությունը կամ արտոնագիրը պատկանում է WINEDOOR-ին։

Կայքէջի և Հավելվածի բովանդակությունը կարող է պարունակել ապրանքանիշեր, ծառայության նշաններ և առևտրային անուններ, որոնք պատկանում են WINEDOOR-ին և նրա աֆիլեյթներին և կարող է նաև պարունակել երրոր կողմերին պատկանող ապրանքանիշի և արտադրանքի անուններ՝ առևտրային նշաններ, ծառայության նշաններ կամ առևտրային անուններ։

Ցանկացած իրադարձություններ, որոնք նկարագրված են Կայքէջի և Հավելվածի բովանդակությունում կարող են ենթակա լինել մտավոր սեփականության իրավունքներին, որոնք հստակ պատկանում են WINEDOOR-ին, նրա աֆիլեյթներին կամ երրորդ կողմերին։

DOOR-ը WINEDOOR -ի առևտրային նշանն է։ Եթե չկա WINEDOOR -ի պաշտոնատար անձի կողմից գրավոր թույլտվությունը, WINEDOOR -ի առևտրային նշանները չեն կարող օգտագործվել որևէ այլլ արտադրանքի կամ ծառայության համար, որը WINEDOOR-ինը չէ, որևէ ձևով, որը կարող է հաճախորդների շրջանում շփոթության պատճառ դառնալ, կամ որևէ այլ կերպ նսեմացնել կամ վարկաբեկել WINEDOOR-ին։

Դուք չեք կարող վաճառել, վերարտադրել, բաշխել, պատճենել, կրկնօրինակել, վերավաճառել, ձևափոխել, ցուցադրել, հրապարակայնորեն ներկայացնել, ածանցյալներ ստեղծել, ադապտացնել, արտացոլել, վերահրապարակել, օգտագործել որևէ կոմերցիոն նպատակի համար, կամ այլ կերպ օգտագործել Կայքէջի և հավելվածի բովանդակությունը որևէ հանրային կամ կոմերցիոն նպատակի համար՝ առանց դրա վերաբերյալ նախապես գրավոր համաձայնություն ստանալու WINEDOOR -ից կամ իրավունքների սեփականատերերից։

Դուք չեք կարող որևէ այլ հավելվածում կամ ցանցային համակարգչային միջավայրում օգտագործել Կայքէջի և Հավելվածի բովանդակությունը որևէ նպատակի համար։

Եթե Դուք խախտեք այս դրույթներից որևէ մեկը՝ Կայքէջի և հավելվածի բովանդակությունը օգտագործելու Ձեր թույլտվությունը ավտոմատ կերպով կդադարեցվի, Դուք պետք է անմիջապես ոչնչացնեք Կայքէջի և հավելվածի բովանդակության՝ Ձեր կատարած բոլոր պատճենները, և մենք կարող ենք դադարեցնել WINEDOOR-ի կայքէջը և հավելվածը օգտագործելու Ձեր թույլտվությունը։

WINEDOOR կայքէջում և հավելվածում պարունակվող ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես WINEDOOR-ի, նրա աֆիլեյթների կամ երրորդ կողմերի որևէ լիցենզիայի կամ հեղինակային իրավունքի, առևտրային գաղտնիքի, պատենտի, առևտրային նշանի կամ այլ մտավոր սեփականության իրավունքների ("Մտավոր սեփականության իրավունքներ) տրամադրում, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են սույն Ծառայության մատուցման պայմաններում։ Ծառայությունների, արտադրանքների, գործընթացների և տեխնոլոգիաների հետ կապված բոլոր նման մտավոր սեփականության իրավունքները, որոնք նկարագրված են Կայքէջի և հավելվածի բովանդակությունում, վերապահված են WINEDOOR-ին, նրա աֆիլեյթներին, և/կամ որևէ երրորդ կողմից, եթե կիրառելի է։

Հեղինակային իրավունքները և խախտումների մասին բողոքների համար պատասխանատու գործակալը

WINEDOOR-ը հարգում է մյուսների մտավոր սեփականությունը, և մենք մեր օգտատերերին խնդրում ենք անել նույնը։

Եթե Դուք կարծում եք, որ Ձեր աշխատանքը պատճենվել է, և ձեր հեղինակային իրավունքը խախտվել է, խնդրում ենք WINEDOOR-ի պատասխանատու գործակալին տրամադրել հետևյալ տեղեկությունները․

Խախտումների վերաբերյալ բողոքների հետ կապված WINEDOOR-ի քաղաքականությունը

Հեղինակային իրավունքների հետ կապված բողոքների մասին գրավոր ծանուցում

Խախտման մասին բողոքները պետք է լինեն գրավոր և պետք է հասցեագրվեն WINEDOOR-ի կողմից նշանակված գործակալին, ինչպես նշված է ստորև։ Խնդրում ենք ներառել հետևյալ տեղեկությունները․

Այն անձնավորության ստորագրությունը, որը լիազորված է գործել այն հեղինակային իրավունքների սեփականատիրոջ անունից ու շահերից, որոնք ենթադրաբար խախտվել են։

Հեղինակային իրավունքով պաշտպանված այն աշխատանքի նկարագրությունը, որը ըստ Ձեր բողոքի խախտվել է

Նկարագրություն այն մասին, թե Ձեր բողոքում ներկայացված խախտող նյութը կայքէջի և հավելվածի որ մասում է տեղադրված

Ձեր հասցեն, հեռախոսահամարը և էլ․ հասցեն

Ձեր կողմից հայտարարություն, որ Դուք բարեխղճորեն հավատում եք, որ վիճարկվող գործածումը թույլատրված չէ հեղինակային իրավունքի սեփականատիրոջ, նրա գործակալի կամ օրենքի կողմից։

Ձեր հավաստիացումը, սուտ վկայություն տալու պատժի վախի ներքո, այն մասին, որ Ձեր Ծանուցման մեջ պարունակվող վերոնշյալ տեղեկատվությունը ճշգրիտ է, և որ Դուք հեղինակային իրավունքի սեփականատերն եք կամ լիազորված եք գործել հեղինակային իրավունքի սեփականատիրոջ անունից:

Ծանուցումներ

WINEDOOR-ը Ձեզ կտրամադրի բոլոր անհրաժեշտ ծանուցումները՝ հրապարակելով դրանք WINEDOOR կայքէջում և հավելվածում։

Դուք թույլատրում եք WINEDOOR-ին ուղարկել ծանուցումներ նաև էլեկտրոնային փոստով, եթե WINEDOOR-ն իր հայեցողությամբ որոշի այդպես վարվել։ Դուք համաձայնում եք ստուգել WINEDOOR կայքէջն ու հավելվածը՝ ծանուցումներին տեղեկանալու համար, և երբ ծանուցումը հրապարակվի WINEDOOR կայքէջում ու հավելվածում և հասանելի լինի Ձեզ, կհամարվի, որ Դուք ստացել եք ծանուցումը; Հրաժարում երաշխիքներին

Չնայած WINEDOOR-ը ձգտում է տրամադրել թարմ, ճշգրիտ և հուսալի տեղեկություններ winedoor կայքէջում և հավելվածում, նա չի երաշխավորում կամ հավաստիացնում winedoor կայքէջի և հավելվածի տեղեկությունների, իրադարձությունների ճշգրտությունը, հուսալիությունը կամ գործածումը։

WINEDOOR-ը չի երաշխավորում, որ ձեր կողմից winedoor կայքէջի և հավելվածի գործածումը, կամ winedoor կայքէջի և հավելվածի գործողությունը կամ ֆունկցիան, բոլոր բաղադրիչները, կամ առաջարկվող բոլոր արտադրանքները, ծրագրակազմը կամ ծառայությունները կլինեն շարունակական կամ առանց խափանումների, կամ որ դրա հետ կապված դեֆեկտները կշտկվեն, կամ որ այս հավելվածը կամ դրա սերվերը զերծ կլինեն վիրուսներից կամ այլ վնասակար տարրերից։

Ձեր կողմից WINEDOOR կայքէջի և հավելվածի գործածումը միայն ձեր պատասխանատվության ներքո է, եւ դուք գիտակցում եք ամբողջական պատասխանատվությունը բոլոր անհրաժեշտ ծառայությունների կամ կայքէջի և հավելվածի գործածման հետ կապված որեւէ սարքավորումների վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր ծախսերի համար։ WINEDOOR-ը և նրա մատակարարները որեւէ հավաստիացումներ չեն կատարում winedoor կայքէջի և հավելվածի պիտանելիության, հուսալիության, հասանելիության, արդիականության և հավաստիության համար։ WINEDOOR կայքէջի և հավելվածի բովանդակությունը տրամադրվում է «ինչպես կա» և «ինչպես հասանելի է» սկզբունքով, առանց որեւէ հստակ, ենթադրյալ կամ օրենքով սահմանված երաշխիքների, ներառյալ առեւտրային պիտանելիության, սեփականության իրավունքի, երրորդ անձանց իրավունքների չխախտման կամ ցանկացած որոշակի նպատակի համար պիտանելիության երաշխիքները։

Պատասխանատվության սահմանափակում

WINEDOOR-ը եւ/կամ նրա մատակարարները ոչ մի դեպքում պատասխանատու չեն լինի որեւէ անուղղակի, պատժիչ, պատահական, հատուկ, հետեւանքային վնասների կամ որեւէ այլ վնասների համար, որոնք ներառում են, առանց սահմանափակման, օգտագործման, տվյալների կամ շահույթի կորստի համար վնասները, որոնք առաջացել են կամ որեւէ կերպ կապակցված են winedoor կայքէջի և հավելվածի հետ, winedoor կայքէջի և հավելվածի գործածման կամ աշխատանքի հետ, winedoor կայքէջի և հավելվածի օգտագործման ուշացումների կամ անկարողության, ծառայությունների տրամադրման կամ տրամադրման ձախողման հետ, կամ որեւէ իրադարձության, տեղեկատվության, ծրագրակազմի, արտադրանքների, ծառայությունների և համապատասխան գրաֆիկաների հետ, որոնք ձեռք են բերվել winedoor կայքէջի և հավելվածի միջոցով, կամ առաջացել են winedoor կայքէջի եւ հավելվածի գործածման հետ կապված, լինի դա պայմանագրի, իրավախախտման, անզգուշության, խիստ պատասխանատվության հիման վրա թե այլ ձևով, նույնիսկ եթե winedoor-ը կամ նրա մատակարարները նախազգուշացվել են վնասների հնարավորության մասին։

Եթե դուք դժգոհ եք winedoor կայքէջի եւ հավելվածի որեւէ մասից կամ ծառայության մատուցման սույն դրույթներից, ձեր միակ եւ բացառիկ հնարավորությունն է դադարեցնել winedoor կայքէջի եւ հավելվածի գործածումը։ այս միակ եւ բացառիկ հնարավորությունը առանձին եւ անկախ է բոլոր մյուս դրույթներից, որոնք սահմանափակում են winedoor-ի պատասխանատվությունը։